Հնդկական կինոաստղերի մոմե արձանները կներկայացվեն մադամ Տյուսոյի հոլիվուդյան թանգարանում, գրում է The Los Angeles Times-ը։ Խոսքը Բոլիվուդին նվիրված շարժական ցուցահանդեսի մասին է։

Օգոստոսի 1-ին հանրությանն են ներկայացվում առաջին 5 ցուցանմուշները։ Նրանց կերպարների ստեղծման համար քվեարկել են մադամ Տյուսոյի թանգարանի այցելությունները, փոխանցում է Gazeta.ru-ն։

 «Մենք կինեմատոգրաֆի աշխարհի կենտրոնում ենք, եւ մարդիկ ցանկանում են տեսնել բոլոր հնարավոր կինոհերոսներին»-ընդգծել են համալիրում։ Յուրաքանչյուր արձանի գինը մոտավորապես 300 հազար դոլար է։