Մեքսիկայի հնագետները դամբարան են պեղել, որում ենթադրաբար 1400 տարի առաջ գլխատված զինվորի կմախք կա:
Հնագույն դամբարանը հայտնաբերվել է Մեխիկոյից հյուսիս ընկած հատվածում, այն տարածքում, որտեղ միջնադարում գտնվել է Տլակոպան քաղաք-պետությունը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մեքսիկացի գիտնականները կարծում են, որ դամբարանում ամփոփված մարդը հայտնի ռազմիկ է եղել, նրա մոտ հայտնաբերվել են կանաչ քարով թանկարժեք մանյակ եւ այլ զարդեր: Ռազմիկի գանգին սառը զենքի հարվածի հետք կա:





























