ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակն աջակցում է  Հայաստնի իշխանություններին պայմանական-վաղաժամկետ ազատ արձակման համակարգի բարեփոխման հարցում: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը  NEWS.am-ին տված հարցազրույցում:

«Մեր գրասենյակը հասարակական կազմակերպությունների եւ ցմահ ազատազրկման հարցերով քաղաքացիական նախաձեռնության հետ բազմիցս քննարկումներ է կազմակերպել` ցմահ ազատազրկման հետ կապված, այդ թվում` տարբեր երկրների իրավական եւ քրեական փորձի լույսի ներքո: Ինչպես արդեն նշեցի, մենք համագործակցում ենք Հայաստանի իշխանությունների հետ պայմանական- վաղաժամկետ ազատ արձակման համակարգի բարեխումների հետ կապված` ընդգծելով  այդ ինստիտուտի կիրառման կարեւորությունը  ցմահ ազատազրկված անձանց նկատմամբ»,-նշեց նա:

Նրա խոսքով` ԵԱՀԿ-ն այս համատեքստում նույնպես կարեւոր է համարում ցմահ ազատարկման  կամ երկար ժամկետով դատապարտվածների  նախապատրաստումը ազատ արձակման եւ աստիճանաբար, ռիսկի գնահատման հիման վրա, պահպանման ռեժիմի խստացման նվազեցումը: