Դանիայի օդերեւութաբանական ինստիտուտը հայտնել է, որ Գրենլանդիայում գրանցվել է պատմության մեջ ամենաբարձր ջերմաստիճանը:
The Washington Post-ը գրում է, որ ռեկորդը սահմանվել է հուլիսի 30-ին: Այդ օրը երկրի հարավարեւմտյան ափին ջերմաչափերը Ցելսիուսի սանդղակով հասել է 25,9 աստիճանի:
Գրենլանդիայում օդերեւութաբանական դիտարկումներ են անցկացվում 1958թ.-ից: Ջերմաստիճանի նախորդ բարձրացումը գրանցվել էր 1990թ. հուլիսի 27-ին, երբ օդի ջերմաստիճանը եղել էր 25,5 աստիճան: Մինչդեռ դանիացի օդերեւութաբանները նշում են, որ ներկայիս ցուցանիշը չի կարելի անբնական անվանել, քանի որ այն համապատասխանում է գլոբալ տաքացման երկարաժամկետ ալգորիթմին, հաղորդում է «Ռոսբալտը»:





























