Մարդիկ, ովքեր գերադասում են ճաշել հենց աշխատավայրում, վերջերս ավելի արդյունավետ են աշխատում, քան նրանք, ովքեր գրասենյակից դուրս են ճաշում, գրում է The Daily Mail-ը: Աշխատակիցների երկրորդ խումբը գրասենյակ է վերադառնում քնատ եւ ցրված ուշադրությամբ: Նրանց գլխուղեղի ակտիվությունը նվազում է, ինչը մեծացնում է սխալվելու հավանականությունը:

Հետազոտության ղեկավարներից մեկը նշում է, որ ռեստորանում ճաշելը թուլացնում է, ինչի արդյունքում իմացական գործընթացների նկատմամբ վերահսկողությունը որոշ ժամանակով թուլանում է: Բարձր կենտրոնացվածություն պահանջող աշխատանքի դեպքում դա վտանգավոր է, ստեղծագործականի դեպքում` հակառակը, փոխանցում է MedDaily.ru-ն: