Ֆրանսիայի կառավարությունը 6 մլրդ դոլար կհատկացնի երկրի աղքատ շրջաններում նոր աշխատատեղեր ստեղծելու եւ բնակարանային պայմանները բարելավելու համար: Ավելի վաղ սոցիալական լարվածությունը նվազեցնելուն ուղղված միջոցառումների անհրաժեշտության մասին հայտարարել էր երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Միլիոնավոր մարդիկ, հիմնականում ֆրանսիական նախկին գաղութներից ներգաղթածները, ապրում են խոշոր քաղաքների արվարձաններում, որտեղ երեիտասարդական բունտերը հաճախակի կրկնվող երեույթ են դարձել: Նախորդ ամիս Փարիզի արվարձաններում անկարգությունները տեւեցին երկու օր:
BBC-ի թղթակցի փոխանցմամբ՝ Փարիզում ոչ ոք չի հավատում, որ ֆինանսական ներարկումները կլուծեն աղքատ շրջանների սոցիալական խնդիրները, բայց նախագահն ակնհայտորեն ուզում է ցույց տալ, որ խնդիրն առաջնային է համարում:





























