Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել է այն անձանց ցուցակը, որոնց այցելությունը Ադրբեջան անցանկալի է համարվում:

ԱԳՆ-ից APA գործակալությանը հայտնել են, որ ցանկում են այն մարդկանց անունները, որոնք «անօրինական այց» են կատարել Լեռնային Ղարաբաղ: Ցանկում 335 անուն է, այդ թվում Քաղաքական եւ ռազմական վերլուծության ռուսական ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի պետ Սերգեյ Մարկեդոնովը, Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Քերոլայն Քոքսը, Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Մաքսիմ Միշչենկոն, Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը, Բեռլինի ակադեմիայի նախագահ Էքքարթ Շտրատենշուլտեն, Ֆրանսիայի ազգային ժողովի անդամ Ֆրանսուա Ռոշբլանը, իտալացի հայտնի երգիչ Ալ Բանոն, Ֆրանսիայի ազգային ժողովի անդամ Ժորժ Կոլոմբյեն եւ Վալերի Բուայեն, Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ Պետրոս Կիրկորովը, աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն, ԵՄ-ի Հարավային Կովկասի հարցերով նախկին ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին եւ այլք: