Նոր Զելանդիայի խոշորագույն Fonterra կաթնամթերքի ընկերությունը շաբաթ օրը հայտնել էր, որ իր որոշ արտադրանքներում բոտուլիզմ առաջացնող մանրէներ կան:

Բոտուլիզմը սննդային ծանր ինֆեկցիոն թունավորում է, որը սպառնում է նյարդային համակարգին: Մահը կարող է վրա հասնել սրտի կամ շնչառական կենտրոնի կաթվածահարությունից:

Fonterra-ի արտադրանքում կան մանրէներ, որոնք օգտագործվում են մանկական կերեր  պատրաստելու համար:

Ըստ AP-ի` ընկերությունը պատվիրատուներին տեղեկացրել է  իր կասկածների մասին, եւ խնդրել նրանց ստուգել վերջնական արտադրանքը: Դրական արդյունքների դեպքում մանկական սննդի խմբաքանակները հետ կկանչվեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ AP-ի` ընկերության հայտարարությունը վարկաբեկում է նորզելանդական կաթնամթերքի արդյունաբերությունը, որի արտադրանքը կազմում է այդ երկրի արտահանման  95%-ը: Fonterra ընկերությունը չորրորդ տեղն է զբաղեցնում աշխարհի կաթնամթերք արտադրող ընկերությունների շարքում,  այն նախկինում արդեն դարձել էր երեխաների զանգվածային թունավորման սկանդալի մասնակից