Էդվարդ Սնոուդենի հերթական բացահայտումը հանրության վրդովմունքի նոր ալիք է առաջացրել, սակայն ԱՄՆ կառավարությունն ամեն ինչ անում է` մարդկանց ուշադրությունը իրենց ակտիվորեն քննադատվող գործողություններից շեղելու համար:

Միաժամանակ «Գելլափ» ինստիտուտի կողմից իշխանությունների վստահության վերաբերյալ անցկացված հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների 53%-ը դատապարտում են  կառավարության ծրագիրը` անձաց հետեւելու վերաբերյալ եւ միայն 37% -ն է աջակցում այն, հաղորդում է  Russia Today-ը:Մեկ այլ հարցման արդյունքներով` ամերիկացիների  45%-ը գտնում է, որ ահաբեկչության դեմ պայքարի հարցում կառավարությունը շատ հեռու է գնացել եւ շոշափում է քաղաքացիական  ազատությունները: Երեք տարի առաջ նման կարծիքի էր  հարցվածների միայն 25%-ը: