Քալիֆոռնիայի Վենիս բիչ լողափում մեքենան արագությամբ մտել է հետիոտնային գոտում գտնվող մարդկանց խմբի մեջ: Միջադեպի հետեւանքով տուժել է  12 մարդ, որոնցից մեկն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում, եւս մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:

Միջադեպի մեղավոր «Dodge Avenger»-ի վարորդը փախուստի է դիմել, սակայն մի քանի ժամ անց նրան ձերբակալել են:Ականատեսները պնդում են, որ վարորդը մտադրված է դա արել, սակայն նրա գործողությունների պատճառները հայտնի չեն: