Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին ազատ կարձակվի, եթե համաձայնի լքել երկիրը: Այս մասին տեղեկացնում է լոնդոնյան The Sunday Times –ը` վկայակոչելով ներկայումս առաջատար քաղաքական ուժերի կողմից քննարկվող` երկրի ներքին իրավիճակի կարգավորման  ուղղված ծրագիրը:

Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ծրագիրը մշակվել է ԱՄՆ-ի եւ Եվրամիության աջակցությամբ, որի երաշխավոր են հանդես գալիս Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն: Համաձայն տեղեկությունների` Մուրսին գտնվում է տնային կալանքի տակ: