Եմենի քաղաքացի, 2011թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր Թավակուլ Քարմանին Կահիրեի օդանավակայանում արգելել են մուտք գործել Եգիպտոս: Նա ստիպված է եղել վերադառնալ ԱՄԷ:
Կահիրում նա ցանկացել է միանալ նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների նստացույցին, տեղեկացնում է ԻՏԱՌ -ՏԱՍՍ-ը:Թավակուլ Քարմանը 2011թ-ին Նոբելյան մրցանակ էր ստացել «հանուն կանանց անվտանգության ոչ բռնի պայքարի եւ հանուն կանանց լիիրավ մասնակցության խաղաղության կառուցմանը»:





























