Արգենտինայի դաշնային դատախազը հետաքննություն է նախաձեռնել նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների դեմ: Նրան մեղադրում են ընտրական օրենսդրությունը խախտելու մեջ:Մեկ շաբաթ առաջ Կիրշները մասնակցել է ջրի մաքրման ձեռնարկության բացմանը, իսկ ավելի ուշ` լվացքի մեքենաների արտադրության գործարանում հանրահավաքի:

Ընդդիմությունը հայտարարել է, որ նրա գործողությունները խախտում են ընտրական օրենքը եւ դիմել է դատախազություն, հաղորդում է «Ռոսբալտը»:Ըստ ընդդիմադիրների` հանրահաքվին նախագահը քարոզչություն է արել օգոստոսի 11 –ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում առաջադրված կառավարամետ թեկնածուների օգտին: Օրենքով երկրի ղեկավարը ընտրություններից երկու շաբաթ առաջ իրավունք չունի քարոզչությամբ զբաղվել: