ԱՄՆ-ում ոստիկանը կրկին սեւամորթ դեռահասի է գնդակահարել, բայց ի տարբերություն Թրեյվոն Մարթինի, որի մոտ զենք չէին գտել, 14-ամյա Շալիվեր Դաուզը ոստիկանին սպառնացել էր ատրճանակով:

Օգոստոսի 4-ի գիշերը Նյու Յորքի Բրոնքս թաղամասում պարեկություն իրականացնող ոստիկանները կրակոցների ձայներ են լսել, եւ ժամանելով դեպքի վայր տեսել են, թե ինչպես է երիտասարդը 9 մմ-անոց ատրճանակը պահել մի տղամարդու վրա: Ոստիկանները փորձել են ձերբակալել երիտասարդին, բայց նա ատրճանակն ուղղել է իրավապահների կողմը եւ սպանվել վերջիններիս կողմից, հաղորդում է Vesti.ru-ն:

Ոստիկանությունը հրապարակել է տեսախցիկների տեսագրությունը, որտեղ երեւում է, թե ինչպես սպիտակ մարզաշապիկով երիտասարդը կրակում է մարդկանց խմբի ուղղությամբ, ապա հետապնդում նրանցից մեկին:
Այս սպանությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ սեւամորթ դեռահասի մահվան առթիվ դատարանի որոշումից հետո հազիվ սկսել էին կրքերը հանդարտվել: Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ակցիաներ էին սկսվել այն բանից հետո, երբ դատարանը անմեղ էր ճանաչել 17-ամյա դեռահասին գնդակահարած ՀԴԲ-ի աշխատակից Ջորջ Ցիմերմանին: