Ամերիկյան Օհայո նահանգի բանտերից մեկում դատապարտյալներից մեկն ինքնասպան է եղել իր մահապատժի իրականացումից օրեր առաջ։
44-ամյա Բիլի Սլեյգլին օգոստոսի 4-ի առավոտյան հայտնաբերել են իր բանտախցում կախված։ Այս մասին հաղորդել է բանտի ղեկավարությունը։ Իր պատժի իրականացման նախօրեին նրան պետք է տեղափոխեին հատուկ ռեժիմի կալանավայր, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։
Սլեյգլը մահապատժի է դատապարտվել 1988թ , երբ 18 տարեկան էր։ Նա դատապարտվել է կնոջ սպանության համար, որին սպանել է կողոպուտի ժամանակ՝ հենց նրա երեխաների աչքի առջեւ։





























