2008թ օգոստոսյան պատերազմի գնահատականներում Վրաստանն ու Ռուսաստանը, ինչպես երեւում է, դեռեւս երկար ժամանակ համաձայնության չեն գա։ Այս մասին «Ինտերպրեսս Նյուզին» հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստաի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։
Մեկնաբանելով Մեդվեդեւի հայտարարությունները՝ կապված 2008թ օգոստոսյան իրադարձությունների հետ, Աբաշիձեն ընդգծել է, որ Վրաստանը դարձել է ռուսական ագրեսիայի զոհ, սակայն վերջինս եւս ծանր դրամատիկ սխալներ է թույլ տվել։
«Իմ կարծիքով եւս, Վրաստանը դարձել է ռուսական ագրեսիայի զոհ, սակայն մեր կողմից եւս ծանր դրամատիկ սխալներ են թույլ տրվել, ինչը հանգեցրել է ներկայիս վիճակին. մեր տարածքների մի մասը օկուպացված է, Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը։ Արդյունքում ստեղծվել է այնպիսի օրենսդիր կախարդական շրջան, որից դուրս գալ առայժմ հնարավոր չէ»,-հայտարարել է Աբաշիձեն։
Նրա խոսքով՝ չնայած որ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ առկա է փակուղային իրավիճակ, այն պետք է հաղթահարվի։
Հիշեցնենք, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը՝ Russia Today հեռուստաալիքին տված հարցազույցում հայտարարել էր, որ 2008-ին Ռուսաստանի նպատակն էր Կովկասում խաղաղության հարկադրող գործողություն իրականացնել, այլ ոչ թե պաշտոնանկ անել կամ սպանել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին։
Մեդվեդեւը՝ 2008թ պատերազմի մասին. «Սահակաշվիլին խելքը թռցրել էր»





























