Գերմանիայի հյուսիսում գտնվող Դեպհոլց քաղաքում Ալեքսանդր Քեթլեր անունով 10-ամյա տղան իր տատիկի տան ձեղնահարկում հին եգիպտական մումա է գտել: Ամեն ինչ տեղի է ունեցել, երբ տղան բարձրացել է ձեղնահարկ՝ խաղալու, սակայն պատահաբար սարկոֆագ է գտել՝ հին եգիպտական հիերոգլիֆներով, որտեղ եղել է մումիան:

Երեխայի հայրը հայտնել է, որ մումիան իսկապես կարող է աուտենտիկ լինել: Տղամարդը պատմել է, որ 1950-ական թվականների վերջին իր հայրը իսկական սարկոֆագ էր գնել Եգիպտոսում եւ տեղափոխել Գերմանիա: Դրա մասին երկար տարիներ մոռացած են եղել:

Ինչպես հաղորդում է TOPNews-ը, հիմա գտածոն պետք է ուսումնասիրեն Բեռլինի գիտնականները, որոնք արդեն սկսել են հետազոտությունները: