Հայաստանի արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում 2013թ. հուլիսի վերջի դրությամբ  214 դատապարտյալ եւ կալանավոր կա: Այս մասին  NEWS.am-ին հայտնեցին Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունից:

«Դատապարտյալներ հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվողներից 27-ը հիվանդ է տուբերկուլյոզով, 21-ը`ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով:

Հայաստանի ՔԿՀ-ներում 2013թ. հուլիսի դրությամբ պահվում է 4752 դատապարտյալ եւ կալանավոր, որոնցից 209-ը կանայք են, 27-ը` անչափահասներ: