2013թ. հուլիսի վերջի տվյալներով` Հայաստանի քրեակատարողական հիմնարակներում պատիժը կրում է 908 բանտարկյալ, որոնք դատապարտված են առանձնապես ծանր հանցագործությունների համար: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի արդարադատության նախարարության Քրեակատորողկան վարչության մամուլի ծառայությունից:
Նրանց թվում է 52 կին եւ մեկ անչափահաս: ՔՕ 104-րդ հոդվածով դատապարտված է 583 անձ, որից`15 կին, 1 անչափահաս: Նրանցից ամենատարեց տղամարդը 1926թ. ծնված է, ամենտարեց կինը` 1936թ. ծնված:
Հայաստանի ՔԿՀ-ներում 2013թ. հուլիսի դրությամբ պահվում է 4752 դատապարտյալ եւ կալանավոր, այդ թվում` 209 կին, 27 անչափահաս:




























