Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Սոլնեչնոպոդոլսկում սիրբիրյան խոցի պատճառով արտակարգ իրավիճակի ռեժիմ է հայտարարվել այն բանից հետո, ինչ երկու բնակիչների մոտ հաստատվել է «սիբիրյան խոց» ախտորոշումը, հաղորդել են ԱԻՆ–ում։ Ախտորոշումը հաստատվել է մեկ տղամարդու եւ մեկ կնոջ մոտ։

Համարվում է, որ հիվանդության պատճառ է դարձել հիվանդ ոչխարի մսի օգտագործումը։ Այս մասին հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։

Սիբիրյան խոցը ինֆեկցիոն հիվանդություն է, որը վարակում է լիմֆատիկ ապարատը, ուղեկցվում է տենդով։ Մարդուն հիվանդությունը փոխանցվում է հիվանդ կամ սատկած կենդանուց։ Հնարավոր է նաեւ, որ վարակն անցնի մորդուց կամ բրդից։