Օգոստոսի 5-ի գիշերը ԱՄՆ-ում իրագործվել է 8 մարդու սպանած Ջոն Ֆերգյուսոնի մահապատիժը՝ չնայած բժիշկների առարկություններին։ Վերջիններս Ջոնի մոտ ախտորոշել էին «պարանոյալ շիզոֆրենիա»։
Ֆերգյուսոնը դատապարտվել է 6 մարդու սպանությունների համար։ Դա տեղի է ունեցել 1977թ՝ թմրավաճառների միջեւ կոնֆլիկտի ժամանակ։ Մեկ տարի անց նա սպանել է նաեւ 2 դեռահասների՝ կողոպուտի փորձի ժամանակ։ Մահապատիժն իրականացվել է թույնի ներարկմամբ։ Իր վերջին խոսքում հանցագործը հայտարարել է, որ իրեն համարում է «Աստծո ասպետ», փոխանցում է «АН-online»-ը։
35 տարի իր դատավճռին սպասող հանցագործը, բժիշկների պնդմամբ, չափազանց անառողջ էր՝ իր դատավճիռը գիտակցելու։
Ինչպես հաղորդում է «Lenta.Ru»-ն, վկայկոչելով Associated Press-ը, Ֆերգյուսոնի մոտ շիզոֆրենիա ախտորոշվել է դեռեւս 21 տարեկան հասակում։ Դրա պատճառով նա երկու անգամ անմեղ է ճանաչվել հանցագործությունների համար։




























