Աբդուլբակի Թոդաշեւը, ում 27-ամյա որդին սպանվել էր մայիսին ՀԴԲ-ի աշխատակիցների կողմից հարցաքննության ժամանակ, մեկնել է ԱՄՆ` իր որդու մահվան հետ կապված ամերիկյան իշխանություններից պարզաբանումներ ստանալու համար, գրում է «Time» ամսագիրը:
Թոդաշեւը Չեչնիայի բնակիչ է: Օգոստոսի 5-ին նա ժամանել է Ֆլորիդա եւ պատրաստվում է հայց ներկայացնել ՀԴԲ-ի դեմ` հակաօրինական գործողությունների արդյունքում որդու մահվան համար:
Թոդաշեւի որդին` Իբրահիմը սպանվել էր հարցաքննության ժամանակ, մայիսի 22 –ին: Նա եղել էր Բոստոնի ահաբեկչության հեղինակ Թամերլան Ցարնաեւի ընկերը, երբ երկուսով բնակվում էին Մասաչուսեթսում:
Իբրահիմը ԱՄՆ էր մեկնել 2008թ-ին` ուսանողների փոխանակման ծրագրով, ստացել էր գրին քարտ, իսկ հետո ամուսնացել էր ամրիկահայ Ռենի Մանուկյանի հետ: Թեեւ հետագայում նրանք ամուսնալուծվել էին, սակայն Մանուկյանը նույնպես պայքարում է Իբրահիմի մահվան գործում արդարության համար:





























