Լրագրող Սերգեյ Դորենկոն, ով հուլիսին լքել էր «Նորությունների ռուսական ծառայության» գլխավոր խմբագրի պաշտոնը, երկու շաբաթով կվարի «Էխո Մոսկվի» ռադիոկայանի «Утренний разворот» ծրագիրը: Ադ մասին հայտնել է ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը: Դորենկոն ծրագիրը կվարի ժամանակավորապես` օգոստոսի 19- 30-ը:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին  РСН –ի գլխավոր տնօրենի պաշտոնն զբաղեցրել էր «Ньюс Медиа» հոլդինգի ղեկավար Արամ Գաբրիելյանը: Նույն օրը Դորենկոյի շրջապատի աղբյուրը հայտնել էր, որ որոշումը կայացվել է առանց լրագրողի մասնակցության եւ նրա համար անսպասելի է եղել: РСН-ը երեկոյան հայտնել էր, որ Դորենկոն լքում է РСН –ի գլխավոր խմբագրի պաշտոնը` որոշումը համաձայնեցնելով  Գաբրիելյանի հետ: Ավելի ուշ  Դորենկոն հայտարարել էր, թե ծրագրում է նոր ռադիոկայան ստեղծել եւ լրագրողների թիմ է հավաքում: