Քալիֆորնիայի նահանգի Գլենդել քաղաքում կալանավորվել են երկու հայեր, որոնք տուն են կողոպտել եւ փորձել են դեպքի վայրից փախուստի դիմել, սակայն ոստիկանությունը շրջափակել է տարածքն ու բռնել նրանց:

Ինչպես գրում է «Glendale News-Press» թերթտ, 38-ամյա Գագիկ Մանուկյանն ու 44-ամյա Արարատ Բաբախանյանը կալանավորվել են գողության մեղադրանքով: Ականատեսները պատմել են, որ այդ շրջանում բազմաթիվ անգամ են նկատել «Mercedes-Benz» մակնիշի սպիտակ սեդանը, ինչպես նաեւ շարժում են նկատել հարեւան տանը, որտեղ ոչ ոք չպետք է լիներ: Տան հետեւի մուտքի դուռը բաց է եղել:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները տեսել են, որ Մանուկյանը դուրս է գալիս այդ տնից: Նրանից պահանջել են վեր բարձրացնել ձեռքերը, բայց Մանուկյանը փորձել է փախչել, սակայն դարպասի վրայով թռչելու փորձի ժամանակ բռնվել է:

Ոստիկանները Բաբախանյանին հայտնաբերել են մեքենայի հետեւի նստարանի տակ թաքնված: Շրջանը ոստիկանները շրջափակված են պահել մոտ մեկ ժամ 20 րոպե: