Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Քերին Հիլիարդն, այսօր՝ օգոստոսի 7-ին, հանդիպել են ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի հետ:
Հանդիպման ընթացքում ի թիվս փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի քննարկվել է նաեւ հոկտեմբերին մայրաքաղաք Վաշինգթոնում կայանալիք Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի ամենամյա հանդիպման նախապատրաստական աշխատանքները:





























