Ինդոնեզիայում ուղեւորատար օդանավը վայրէջքի ժամանակ հարվածել է կովին եւ դուրս թռել թռիչքուղու սահմաններից, հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 6-ի ուշ երեկոյան, Գորոնտալո քաղաքի «Ջալալուդին» օդանավակայանում:

Միջադեպի հետեւանքով, ուղեւորներից ու անձնակազմի անդամներից ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել, իսկ ահա կովը, որին հարվածել է օդանավի անիվներից մեկը, տեղում սատկել է, հաղորդում է Lenta.ru-ն:

Այդ պահին թռիչքուղու վրա եղել է 3 կով, օդաչուները կենդանիներին շատ ուշ են նկատել: Նրանք փորձել են օդանավը մի կողմ թեքել, բայց դա նրանց չի հաջողվել: Դեռեւս անհայտ է, թե ինչպես են կովերը հայտնվել թռիչքուղու վրա: