Քլիվլենդում քանդում են Արել Կաստրոյի տունը, ով ցմահ ազատազրկման է դատապարտվել 3 կանանց առեւանգելու համար։ 

Մինչ այդ WEWS-TV հեռուստաալիքը հրապարակել է տան ներքին վիճակի լուսանկարները։

Տեղի բնակիչները ողջունել են որոշումը։ Տան մոտ է եկել Կաստրոյի զոհերից մեկը՝ Միշել Նայթը։ Նա հավաքվածներին է բաժանել դեղին փուչիկներ, որոնք իր կարծիքով, խորհրդանշում են բոլոր այն մարդկանց, ովքեր անհայտ կորած են եւ օգնության կարիք ունեն, գրում է «Lenta.Ru»-ն։

Ակնկալվում է, որ տունը կքանդվի եւ աղբը կհավաքվի մեկ օրվա ընթացքում։

Հիշեցնենք, որ օգոստոսի մեկին Արիել Կաստրոն դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Նա իր զոհերին մոտ 10 տարի տնային կալանքի է ենթարկել։