14-ամյա Հաննա Սմիթը կախվել է՝ չդիմանալով ask.fm կայքում իր հասցեին արված ծաղրական գրառումներին: Անանուն օգտատերերը ծաղրել են նրա արտաքինը, քեռու մահը եւ նրան մահ էին ցանկացել, գրում է Daily Mail-ը:

ask.fm կայքն ավելի քան 60 մլն օգտատեր ունի: Յուրաքանչյուրը կարող է տեսնել մյուսի անունը, լուսանկարները եւ անձնական տվյալները: Այցելուները կարող են անանուն վիրավորանքներ, սեռական արտահայտություններ եւ սպառնալիքներ գրել: Դրա համար կայքի ղեկավարությունը բազմիցս քննադատության է ենթարկվել:

Մահացածի հայրը՝ Դեւիդ Սմիթը Facebook-ում գրառում է արել՝ կոչ անելով բրիտանացի ծնողներին երեխաներին հեռու պահել այդ կայքին: Նա ask.fm-ի ստեղծողներին մեղադրել է ոչ կանխամտածված սպանության մեջ:

Վերջին մեկ տարում սա այդ կայքի պատճառով չորրորդ ինքնասպանությունն է: