ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները Հայաստանում կաշխատեն երկու հիմնական` անգլերենի ուսուցման եւ համայնքների ու երիտասարդության զարգացման ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ին ասաց  Հայաստանում Խաղաղության կորպուսի նախնական թրեյնինգների ղեկավար Լիանա Ամիրբեկյանը:

Նրա խոսքով` ամերիկացի 30 կամավորներ Հայաստանում  11-շաբաթյա ուսուցում են անցել, ուսումնասիրել են հայերեն եւ հայկական մշակույթ, ինչպես նաեւ նշված մարզերում աշխատանքի առանձնահատկությունները: Առաջին ուղղության մասնակիցները կբնակվեն երկրի տարբեր քաղաքներում եւ գյուղերում, կաշխատեն դպրոցներում եւ ուսումնական հաստատություններում որպես անգլերենի ուսուցիչներ:

Երկրոդ խումբը կաշխատի տարբեր հասարակական կազմակերպություններում: Լ.Ամիրբեկյանի խոսքով` կամավորները հետաքրքրվում են հայկական մշակույթով, նաեւ ցանկանում են կիսվել իրենցով, ուզում են հարստացնել սեփական փորձն ու տալ իրենցը: