Թեքսասցի 2-ամյա աղջկա խորթ մորը մեղադրել են սպանության մեջ այն բանից հետո, ինչ նրա որդեգրած երեխան, գլխի լուրջ վնասվածքից մահացել է հիվանդանոցում։

Փոքրիկը նրա մոտ է հայտնվել այն բանից հետո, ինչ նրան վերցրել են կենսաբանական ծնողներից։ Երեխային ծնողներից վերցրել են այն բանից հետո, ինչ հայտնի է դարձել, որ նրա քնած ժամանակ ծնողները հաշիշ են ծխել։

Ծնողներին թույլ է տրվել հանդիպել երեխային։ Փոքրիկի հայրը հաղորդել է, որ իրեն զանգահարել են եւ հայտնել, որ աղջիկը հիվանդանոցում է, փոխանցում է Russia Today-ը։

Երբ հայրը հիվանդանոց է եկել, փոքրիկը կոմայի մեջ է եղել։ Երեխային որդեգրող կինը խոստովանել է, որ դաժան վերաբերմունք է ցուցաբերել նրա նկատմամբ, ինչի արդյունքում նա մահացել է։

Նա ձերբակալվել է. մեղադրանքներ են ներկայացվել։ Դիահերձման արդյունքում պարզվել է, որ աղջիկը մահացել է գլխի հատվածում բութ առարկայից ստացված հարվածից։