Վեց մարդ հրազենային վնասվածքներ են ստացել Բոսնիա եւ Հերցեգովինայում՝ Սարաեւոյի սրճարանից մեկում կատարված հարձակման հետեւանքով: Ինչպես օգոստոսի 7-ին հայտնել են երկրի ՆԳՆ-ից, միջադեպը տեղի է ունեցել անցած գիշեր:

Երկու անհայտ անձինք ներխուժել են հաստատություն, որտեղ անկանոն կրակ են բացել հաճախորդների ուղղությամբ եւ փախուստի դիմել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Երեք հաճախորդ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, եւս երեքը միջին ծանրության վնասվածքներ են ստացել: Ներկայումս ոստիկանությունը չի հաղորդում հարձակման հնարավոր պատճառները: