Սիրիայի Դամասկոս նահանգի Ջարամանա քաղաքում ականապատ մեքենայի պայթյունից զոհվածների մեջ հայ կա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Լիբանանում հրատարակվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը:
Քանդահարյանի խոսքով, զոհվածը 1965թ. Ծնված Սարգիս Մերեսեջյանն է, Սիրիայի քաղաքացի: Պայթյունի պահին նա եղել է մեքենայում, որը այրվել է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ահաբեկչության հետեւանքով զոհվել է 18 մարդ, այդ թվում՝ երեք երեխա: Ահաբեկչությունը տեղի էր ունեցել բազմամարդ տեղանքում: Ջարամանայի բնակչության մեծ մասը քրիստոնյաներ են, ապրում են 400 հայկական ընտանիքներ:


































