Քվեբեկում խոշոր վթարի եւ հրդեհի պատճառ դարձած նավթ տեղափոխող գնացքի սեփականատեր ընկերությունը` Montreal, Maine & Atlantic Railway-ը, սնանկացման գործընթաց սկսել փաստաթղթեր է ներկայացրել:
Ընկերությունում հայտարարել են, որ այդ քայլը պայմանավորված է աղետից հետո բեռների տեղափոխման պատվերների կտրուկ անկմամբ: Մեն նահանգի դատարանի տվյալներով, որտեղ պետք է քննվի գործը, ընկերության ակտիվները կազմում են 50-100 մլն դոլար, ընկերությունը նաեւ 10 մլն դոլարի պարտավորություններ ունի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Reuters-ը:
73 ցիստեռններից կազմված գնացքը ռելսերից դուրս էր եկել հուլիսի 6-ին, Քվեբեկի Լյակ-Մեժանտիկ քաղաքում: Վթարի վայրում հրդեհ է բռնկվել, որը տարածվել է հարակից տներում եւ մարվել միայն երկու օր անց: Հրդեհի հետեւանքով ոչնչացել է քաղաքի կենտրոնը: Աղետի զոհերի թիվը 47 է:





























