Չեխիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել նոր կառավարությանը՝ Իրժի Ռուսնակի գլխավորությամբ:
Խորհրդարանը կառավարությանն անվստահություն է հայտնել փոքրիկ տարբերությամբ. 93 խորհրդարանականներ դեմ են եղել անվստահություն հայտնելուն, 100-ը՝ կողմ: Դա նշանակում է, որ առաջիկա երկու օրվա ընթացքում կառավարությունը ողջ կազմով պետք է հրաժարականի դիմում ներկայացնի նախագահին:
Հիշեցնենք, որ հունիսին կոռուպցիոն սկանդալից հետո Պետր Նեչասը թողել է Չեխիայի վարչապետի պաշտոնը: Այդ պաշտոնում երկրի նախագահ Միլոշ Զեմանը առաջադրել էր իր նախկին խորհրդական եւ ֆինանսների նախարար Իրժի Ռուսնակին:
Ինչպես հաղորդում է «Առաջին ալիքը», Չեխիան արդեն առաջիկա օրերին կարող է մնալ առանց օրենսդիր մարմնի: Այսօր՝ օգոստոսի 8-ին, պատգամավորները պատրաստվում են քննարկել խորհրդարանը ցրելու հարցը:





























