Նյու Յորքի մետրոյի վագոններից մեկում սատկած շնաձուկ են հայտնաբերել: Այն գտնվել է Մանհեթենից եկող գնացքում: Ականատեսների վկայությամբ՝ շնաձկան երկարությունը կազմել է 50 սմ, իսկ քաշը՝ 2-5 կգ:
CNN-ի փոխանցմամբ՝ մետրոյի ուղեւորներն սկսել են լուսանկարվել շնաձկան ֆոնին՝ նրա բերանում տարբեր առարկաներ դնելով: Մի քանի կանգառ գնալուց հետո, տեղի ունեցածի մասին տեղեկացել են մետրոպոլիտենի ներկայացուցիչները: Նրանք իջեցրել են ուղեւորներին եւ հեռացրել շնաձկանը, հաղորդում է Lenta.ru-ն:
Դեռեւս պարզ չէ, թե ինչպես է շնաձուկը հայտնվել մետրոյում: Մետրոպոլիտենի ղեկավարությունը հայտարարել է, որ չի պատրաստվում հետաքննություն անցկացնել դեպքի կապակցությամբ:





























