Օգոստոսի 7-ին, ժամը 02.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Ջերմուկի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 6-ամյա Ռոբերտ Ավետիսյանը, 2-ամյա Ռաֆայել Ավետիսյանը, 35-ամյա Սառա Վարդանյանը, 10-ամյա Արթուր Հակոբյանը, 12-ամյա Ռուզաննա Հակոբյանը, 15-ամյա Աննա Հակոբյանը եւ 38-ամյա Լուսինե Հակոբյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը տուժողները հայտարարել են, որ սննդային թունավորումը ստացել են օգոստոսի 6-ին երեկոյան ճաշելուց հետո` մի ընկերության արտադրության տորթ ուտելու հետեւանքով:
Կատարվում է քննություն:





























