«ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 20 շենքի մոտ, օգոստոսի 7-ին, ժամը 12.20-ի սահմաններում, վրաերթի է ենթարկել 89-ամյա տղամարդուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը կազմակերպել է մարմնական վնասվածքներ ստացածին շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխումը:
Կատարվում է քննություն:





























