Հայաստանի տարածքում, օգոստոսի 6-8-ին, արձանագրվել է սպանության` 2 եւ սպանության փորձի 1 դեպք, որոնք բացահայտվել են:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 33 դեպքից բացահայտվել է 28-ը,    խարդախության  21 դեպքից` 20-ը, իսկ խուլիգանության` 1  եւ կողոպուտի 2  դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է  գողության 3 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 6, կողոպուտի  եւ խուլիգանության` 1-ական,  գողության եւ խարդախության  2-ական  դեպք:

Անցած 2 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 2 մարդ զոհվել է, 16-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: