Վիետնամի մոտ 30 հազար քաղաքացիներ գտնվում են եւ, ամենայն հավանականությամբ, աշխատում են Ռուսաստանում՝ ապօրինի կերպով։ 30 հազարի 10 տոկոսը երկիր է ժամանել Ռուսաստանում Վիետնամի դեսպանատան հրավերով, «Ինտերֆաքսին» հաղորդել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության մամուլի ծառայության աշխատակիցը։

ԴՄԾ աշխատակիցն ընդգծել է, որ գործում են նման ապօրինի ներգաղթյալների համար նախատեսված ճամբարներ, որոնք պետք է արտաքսվեն երկրից։ Ըստ ԴՄԾ տվյալների՝ ճամբարի 586 բնակիչներից 560 վիետնամցիներ են։

Մոսկովյան ապօրինի ներգաղթյալներին բռնելու ուղղությամբ զանգվածային ստուգայցերը սկսվել են հուլիսի 27-ից հետո, երբ Մատվեեւսկի շուկայում տեղի վաճառողի վրա հարձակվելու արդյունքում իրավապահ էր տուժել։ Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը։

ԴՄԾ տվյալներով՝ Ռուսաստանի տարածքում կա, ընդհանուր առմամբ, 290 հազար օտարերկրյա քաղաքացի։  Այն անձանց թիվը, ում կարգելվի Ռուսաստանի տարածք մտնել, կազմում է 2 մլն 900 հազար։ Նման որոշում արդեն կայացվել է 155 հազար օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ։