Ախթալա քաղաքի երկաթգծի կայարանում, այսօր՝ օգոստոսի 8-ին, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել երկաթգծերի վրա:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 15.18-ին հրշեջ-փրկարարները «ԳԱԶ 3110» մակնիշի 26 UL 226 համարանիշի ավտոմեքենան (վարորդ 20-ամյա Ալբերտ Մոսինյան) դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի մաս: