«Բոլոտնայայի գործով» անցնող դատապարտյալներից մեկին` Ալեքսանդրա Դուխանինային արգելել են  տնային կալանքի տակ գտնվել ամուսնու հետ: Այս մասին իր թվիթերում գրել է գործով անցնող մել այլ անձ` Մարիա Բարանովան:

Դուխանինան  մեղադրվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու եւ իշխանությունների ներկայացուցչի նկատմամբ ուժ գործադրելու համար: Նա տնային կալանքի տակ կգտնվի մինչեւ 2013թ. նոյեմբերի 24-ը:

«Բոլոտնայայի գործը» հարուցվել էր 2012թ. մայիսի 6 –ին  Մոսկվակի Բոլոտնայա հրապարկում «Միլիոնների երթի» մասնակիցների եւ ոստիկանների միջեւ  բախումների փաստով: