Եգիպտոսի տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիի կինը օգոստոսի 8-ին ելույթ է ունեցել Կահիրեում նրա կողմնակիցների առջեւ՝ հայտարարելով, որ նրանք հաղթանակ են տանելու: Սա հուլիսի սկզբին Մուրսիի տապալումից հետո Նաղլաի Մահմուդի առաջին հայտնվելն էր հանրության առջեւ:
«Նա վերադառնում է Ալլահի կամոք»,- ասել է նա Մուրսիի մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Եգիպտական զինվորականները հուլիսի սկզբին տապալել են Մուհամեդ Մուրսիին՝ բողոքի լայնածավա; ակցիաներից հետո: Երբ Մուրսիին տնային կալանքի են ենթարկել, նրա կողմնակիցները բազմահազարանով բողոքի ակցիաներ են սկսել Կահիրեում եւ այլ քաղաքներում:
Եգիպտոսի իշխանություններն օգոստոսի 7-ին հայտարարել են երկրում ճգնաժամը կարգավորելու ուղղությամբ միջազգային միջնորդական ջանքերի տապալման մասին:





























