Համացանցում դիմում է տեղադրվել, որում պահանջում են ստուգել Ռուսաստանի
Պետդումայի պատգամավոր, «հակագեյական օրենքի» գաղափարախոս Ելենա Միզուլինայի հոգեկան վիճակը: Այն ստորագրել է ավելի քան 45 հազար մարդ: Դիմումին հնարավոր է ծանոթանալ «Onlinepetition.ru» կայքում:
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ելենա Միզուլինան առաջ է քաշում մեկը մյուսից անհեթեթ օրինագծեր: …Նոր օրինակներից է ցանկացած կայքի արգելափակումը, որը հայհոյական բառապաշար կարող է պարունակել»,-նշվում է դիմումի մեջ: Հեղինակներն Առողջապահության նախարարությունը խնդրում են լավագույն մասնագետներ հատկացնել Միզուլինայի առողջությունը ստուգելու համար:
Նշվում է, որ 100 հազար ստորագրություն հավաքած դիմումներն արդեն պետք է քննարկվեն խորհրդարանի կողմից:
Հիշեցնենք, որ Միզուլինան սկանդալային «հակագեյական» օրենքի հեղինակն է: Նշվում է, որ նրա հայտարարության հիման վրա քրեական գործ է հարուցվել զրպարտության մասին, որի շրջանակում հարցաքննվել են Սոբչակն ու այլ լրագրողներ:




























