Շուշիում 2014 թ-ին կբացվի Լեռնային Ղարաբաղի երկրաբանության թանգարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԼՂՀ նախագահի խորհրդական, ակադեմիկոս Գրիգորի Գաբրիլյանցը: Գիտնականը թանգարանին կհանձնի նաեւ իր սեփական հավաքածուի նմուշները: Օգնել են նաեւ արտասահմանցի գործընկերների հետ սերտ կապերը: Իր ֆոնդից նմուշներ է խոստացել տրամադրել նաեւ Ռուսաստանի ԳԱ Վերնանդսկիի անվան երկրաբանության թանգարանը:
Շուշիի թանգարանում կցուցադրվեն նաեւ ԼՂՀ տարածքում չհանդիպող հանքաքարեր: Դրա շնորհիվ թանգարանը հանրակրթական նշանակություն կունենա, այդ թվում` օգտակար կլինի ապագա երկրաբանների համար: Այն կունենա նաեւ կիրառական նշանակություն` կօգնի օգտակար հանածոների որոնմանը»,-նշեց ակադեմիկոսը:
Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 9-ին Գաբրիելյանի աջակցությամբ Շուշիում բացվել է ԼՂՀ կերպարվեստի թանգարանը:




























