Մի քաղաքացուհի օգոստոսի 8-ին, ժամը 14.25-ին, զանգահարել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ «Տաշիր» առեւտրի կենտրոնի տաղավարներից մեկից մոտ 40 տարեկան մի տղամարդ գողացել է իր բջջային հեռախոսը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը, գողություն կատարելու կասկածանքով, նույն օրը, ժամը 15.10-ին, բերման է ենթարկել 1980 թ. ծնված Մաքսիմ Թ.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, նշված առեւտրի կենտրոնի տաղավարից Մաքսիմ Թ.-ն գողացել է 170.000 դրամ արժողության բջջային հեռախոսը:
Կատարվում է քննություն:





























