Վիետնամի քաղաքացուհու հետ ամուսնության գաղափարը Նիկոլայ Անդրեեւիչի մոտ ծագել է այն բանից հետո, ինչ նա դիտել է ապօրինի ներգաղթյալների համար նախատեսված փակ ճամբարի մասին հաղորդումը։ Հենց հաջորդ օրը նա մեկնել է ճամբար՝ ցանկացած գնով կին գտնելու պատակով։ Նա ընդգծել է, որ ռուս կանայք իրեն հարմար չեն։

Հայրենակցուհիների մասին այս արտահայտությունը միանգամից պատասխանի է արժանացել ճամբարի պահակների կողմից, որոնք խորհուրդ են տվել տղամարդուն ավելի հաճախ զբոսնել Մոսկվայում եւ ավելի ուշադիր լինել ռուս կանանց նկատմամբ։

Նա համառել է եւ անգամ որոշել «պայմանավորվել» նրանց հետ՝ գումար առաջարկելով։ Նա աղջիկ չէ փնտրում, այլ ցանկանում է ամուսնանալ իր տարիքի կնոջ հետ, փոխանցում է Life News-ը։