Մոսկվայի բնակարաններից մեկում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են սպանված երեք տղամարդկանց մասնատված մարմինները:

Ոստիկանությունից հայտնել են, որ բոլոր սպանվածները բնակարանի վարձակալներ են եղել: Սպանության կասկածանքով ձերբակալվել է երկու մարդ՝ բնակարանի սեփականատերն ու նրա ենթադրյալ հանցակիցը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ՝ բոլոր երեք սպանությունները կատարել է ձերբակալվածներից մեկը, իսկ երկրորդն օգնել է թաքցնել հանցագործության հետքերը:

Ինչ հաղորդում է Life News-ը, իրավապահները հարցաքննել են հարեւաններին ու պարզել, որ կոնֆլիկտը տեղի է ունեցել տանտիրուհու ամուսնու, տանտիրուհուն այցելած տղամարդու եւ երեք վարձակալների միջեւ: Կոնֆլիկտի ժամանակ նա մետաղյա ձողով ծեծելով սպանել է երեք վարձակալներին, ապա մասնատել մարմինները: