Հայաստանի ԱԻՆ-ում օգոստոսի 9-ին, ժամը 20.00-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Ռիգայի փողոցի թիվ 126/4 շենքի վերելակը խափանվել է, ներսում մնացել են երեք անչափահաս երեխաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները վերելակի ծառայության աշխատակցի հետ միասին դուրս են բերել երեխաներին: