Երեւանի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի մոտ, այսօր՝ օգոստոսի 10-ին, գիշերը ժամը 02:10-ի սահմաններում, ավտոմեքենա է ընկել գետը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Էրո» տաքսի ծառայությանը պատկանող «Ռենո» մակնիշի Լ 3885 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել գետը:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել կիրճից: Տուժածներ չկան:





























