Մոսկվայի իշխանություններն ապօրինի ներգաղթյալների համար պահպանման նոր տեղեր են փնտրում: Գոլյանովոյի ճամբարի հետ քննարկվում է նրանց մերձմոսկովյան երեխաների ճամբարներում պահելու հարցը, գրում է «Կոմերսանտը»:
Մոսկվայի ոստիկանները նշել են, որ քաղաքին հարկավոր են վտարման կետեր` 2 հազար մարդու համար: Ապօրինի ներգաղթյալների տեղակայման նոր վայրերի մասին հայտնի է դարձել մարդու իրավունքների հարցերով նախագահական խորհրդի հարցմանը մայրաքաղաքի կառավարարության պատասխանից:
Քաղաքապետրանի մամուլի քարտուղար Գյուլնարա Պենկովան հայտնել է, որ լրացուցիչ քննարկումներից հետո նման տեղափոխմա գաղափարը «աննպատակահարմար» է համարվել:
Հիշեցնենք, որ Գոլյանովո էին ուղարկվել մայրաքաղաքի շուկաներում մասշտաբային ստուգումներից հետո հայտնաբերված ներգաղթյալները: Ճամբարում ներկայումս մոտ 586 ապօրինի ներգաղթյալ կա, որոնք հիմնականում վիետնամցիներ են:




























